Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Հելոինին մասնակցելը, դևերին պաշտամունք մատուցելը, հոգևոր շնություն է քրիստոնյայի համար

Հելոինին մասնակցելը, դևերին պաշտամունք մատուցելը, հոգևոր շնություն է քրիստոնյայի համար
01.11.2025 | 13:32

Ով նշելու է հելոին, նա անարգելու է «Բոլոր սրբերի տոնը», այդ թվում մեր ազգի սրբերի ու նահատակների հիշատակը:

Որովհետև հելոինի երեկոն արևմուտքում նաև նախատոնակ է «Բոլոր սրբերի տոնի՝ հին և նոր, հայտնի ու անհայտ»։

Պատկերացրեք, թե ինչքան հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբեր ու նահատակներ ունենք մենք, ովքեր քաջաբար իրենց կյանքը դրեցին վասն հայրենյաց ու հավատի, հանուն իրենց սրբությունների, ընկեր, մտերիմ, քույր ու մայր պաշտպանելու համար։

«Չգիտե՞ք, թէ սրբերն են դատում աշխարհը» (1 Կորնթացիներին, 6:2):

Ինչպե՞ս կարելի է պղծել այն, ինչ սուրբ է, դիվական խրախճանք անելով:

Հելոին տոնելը նամավանդ քրիստոնյայի կամ հավատի հետ քիչ թե շատ առնչված մարդու համար մեծագույն հոգևոր վտանգ է, քանի որ կամա թե ակամա իր ներս է հրավիրում դիվային չար ուժերին, հայտնվում դրանց իշխանության ներքո, ի սպաս դնելով իր հոգին այդ ուժերի օգտագործմանը և ծառայեցմանը: Ստացվում է, որ մարդկանցից շատերը «տոնի» անվան տակ անտեղյակ լինելով, ընկնում են ընդհանուր հորձանքի մեջ ու ժամանակակից թրենդային երևալու արդյունքում մասնակից դառնում քողարկված դիվապաշտությանը:

Ահեղ դատաստանի ժամանակ Հրեշտակն աղաղակելու է բարձր ձայնով եւ ասելու.

«Ընկա՜ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների, քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից» (Հայտնություն, 18:2-3):

Այսինքն, հելոինին մասնակցելը, դևերին գիտակցաբար, թե անգիտակցաբար պաշտամունք մատուցելը, հոգևոր շնություն է նախ և առաջ քրիստոնյայի համար:

Այնպես որ, սիրելիներ, եղեք իրազեկ և զգուշացեք հոգևոր վտանգներից:

Խնդրում ենք տարածել և միմյանց իրազեկել։

«Սրբազան Հայաստան»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3060

Մեկնաբանություններ